Բրիտանական Economist Intelligence Unit (EIU) անալիտիկ կենտրոնը ներկայացրել է ամենամյա վարկանիշային ցանկ, թե որոնք են աշխարհի ամենահարմարավետ քաղաքները։ Առաջին տեղում արդեն երկրորդ տարին, գրավել է Կոպենհագենը։
Վարկանիշի հիմքում կրթական, մշակութային առողջապահական, շրջակա միջավայրի, քաղաքային տնտեսություններին հատուկ ենթակառուցվածքների առկայությունն է, որ բնակչության համար այդ ամենի հասանելիությունը։ Կոպենհագենը առաջին տեղում է հայտնվել, քանի որ ուն կայուն ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ՝ պետական ծառայությունների բարձր որակ։
Երկրորդ տեղում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան է։ Անցյալ տարի երկրորդ տեղում նաեւ Ցյուրիխն է եղել։ Այժմ սակայն Ցյուրիխը երրորդ տեղում է հայտնվել։ Ցանկում է նաեւ Մելբուրնը, Սիդնեյը, Ժնեւը, Օսական, Ադելաիդան, Վանքուվերը, Տոկիոն։

Բաց մի թողեք
Հետմահու ներում է շնորհել 70 տարի առաջ մահապատժի ենթարկված կնոջը
Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն
F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել․ Հունաստան