Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը ներում է շնորհել Ռութ Էլիսին, ով մահապատժի էր ենթարկվել յոթանասուն տարի առաջ։
Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։
Չարլզ 3-րդի կողմից ստորագրված ներման հրովարտակում ասվում է, որ հետմահու կերպով վերացվում է նրա հանդեպ կայաված մահապատժի վճիռը եւ արձանագրվում, որ ժամանակակից բրիտանական իրավական համակարգում նրա հանդեպ կայացված վճիռը կարող էր բացարձակապես այլ լինել։
Հիշեցնենք, որ Ռութ Էլիսը կախաղանի միջոցով մահապատժի էր դատապարտվել 1955 թվականին՝ ամուսնուն՝ Դեւիդ Բեյքլիին սպանելու համար։ Այդ ժամանակ վերին ատյան վճռի գանգատարկում չի իրականացվել։
Հրովարտակում նաեւ ասված է, որ այժմյան ներման շնորհումը մարդասիրական քայլ է, որը կարող է փոքրի ինչ մխիթարություն լինել Ռութ Էլիսի ընտանիքի համար։

Բաց մի թողեք
Որոնք են աշխարհի ամենահարմարավետ քաղաքները
Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն
F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել․ Հունաստան