12/07/2026

EU – Armenia

Վենսին կարող են մեղադրել ԱՄՆ-Իրան հուշագրի խափանման համար

ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի հնարավոր ձախողման պատասխանատվությունը կարող է ընկնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսի վրա, որը համաձայնագրի շուրջ ամերիկացի գլխավոր բանակցողն է, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյային։

«Նա (Վենսը – խմբ.) ամենաշատն է ռիսկի դիմում կորցնելու… Այս փոխըմբռնման հուշագիրը, հավանաբար, ձախողվելու է, և դրա պատասխանատվությունը կրում է նա», – նախկին պաշտոնյայի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։