Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեծ պատժաչափեր էր սահմանել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 8-րդ գումարման Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իր հեռախոսազանգով Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ընդհանուր գծերով նկարագրել է տեղի ունեցող կրկեսի ողջ էությունն ու խախտումների շղթան, որի պայմաններում այլ որոշում չէր էլ ակնկալվում:
Իշխանյանն ընդգծել էր, որ իրենց ելույթները ոչ միայն չեն լուսաբանվում, այլև դատավարության ընթացքում դատարանն անհարկի, ապօրինի ձևով ընդհատել կամ կիսատ է թողել դրանք:
Վերջինիս փոխանցմամբ՝ Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարված հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին:

Բաց մի թողեք
Այսօր դատարանի առաջ կանգնած է ոչ միայն Եկեղեցին. այսօր փորձության է ենթարկվում Հայաստանի խիղճը
Կրեմլը «չպետք է տպավորություն ունենար, որ Ադրբեջանը կընդունի Ղրիմի անեքսիան
Ադրբեջանը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունը ճանաչել» է