Բոլոր միջազգային գործընկերները հասկանում են, թե ինչ սպառնալիքների է բախվում Հայաստանը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Մեր բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում ենք աջակցություն ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Մենք ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չլինի, պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինենք․ եթե մեր վրա հարձակում լինի, դիմակայենք դրան։ Պետք է այնպես անենք, որ միջազգային հանրությունը իր բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի այնպիսի բան չլինի»,- ասաց նա։
Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանն առաջ է մղում խաղաղության օրակարգը, բարեփոխում՝ իր պաշտպանական կարողությունները, դիվերսիֆիկացնում՝ արտաքին հարաբերությունները։






Բաց մի թողեք
2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ Մարագոս
Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. Քրիստինա Քվին
Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը