ԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է Կիևում իր դեսպանատունը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով:
Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում դեսպանատունը կփակվի, իսկ դեսպանատան աշխատակիցներին կտրվեն ցուցումներ տեղում ապաստանելու համար։
Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման դեպքում պատրաստ լինել անհապաղ մոտակա ապաստարան տեղափոխվելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
Բարեփոխումների ի՞նչ ուղեգիծ կընտի Թեհրանը
Եվրոպան պատրաստ է մինչև 15,000 զինվոր ուղարկել Ուկրաինա․ Welt
Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար