ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը անհանգստացած է, որ հատկապես երիտասարդները փորձում են իրենց սերն ու երջանկությունը գտնել ծանոթությունների կայքերում։ Այս մասին հայտնում է New York Times պարբերականը։
Համաձայն հրապարակման, փոխնախագահ Վենսը ծանոթությունների կայքերի վնասարարության հարցի մասին խոսել է հանգստյան օրերին՝ Հռոմի Լեւոն 14-րդ Պապի հետ զրույցում՝ անդրադառնալով արհեստական բանականության ներկայացրած վտանգներին։
«Եթե նայենք, թե ինչ վարքագիծ են դրսեւորում երիտասարդները ծանոթությունների ժամանակ, կարծում եմ, որ կհասկանանք, թե որքան քայքայիչ ազդեցություն ունեն ծանոթությունների կայքերը։ Գուցե եւ դրանք շատ ավելի քայքայիչ եւ վնասակար են, քան մենք պատկերացնում ենք»,- Սրբազան Քահանայապետի հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահը։






Բաց մի թողեք
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ
Վաշինգտոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Վենեսուելայի վրա հարձակման մասին
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը