Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը դիմավորում ենք Արցախի և Հայաստանի գերեզմանափոր իշխանության օրոք, որի լեզուն անգամ չի պտտվում պատշաճորեն շնորհավորել մեր երկրի ծննդյան տոնը:
«Չորրորդ Հանրապետություն» ֆեյք գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի Հանրապետության թուլացման և բովանդակազրկման գործով: Նրանք փորձում են քայքայել և վարկաբեկել Հայոց պետության ամրությունն ապահովող բոլոր ինստիտուտները, ավանդույթները և պատմական դարակազմիկ իրադարձությունները` 1991 թվականին նորանկախ Հայաստանի հիմնադրումը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայկական բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, գաղափարախոսական դիկտատից և բոլշևիկյան գրաքննությունից ազատ հասարակությունը, պետական խորհրդանիշները:
Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծման գործընթացն իրականացվում է միայն մեկ նպատակով` կատարել Ադրբեջանի պահանջները, որը նպատակ է դրել` Հայաստանը դարձնել իր վասալային, կամակատար պետությունը:
Հայաստանի պետությունը և նրա անկախությունը վտանգված են այսօր քան երբևէ 1991 թվականից ի վեր մեր նորանկախ պատմության մեջ:
Խաղաղությունը հնարավոր է հաստատել առանց «Չորրորդ Հանրապետության» ստեղծման փաթեթավորմամբ անկախության կորստի: Բայց դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, որն արդեն գտնվում է արտաքին կառավարման տակ և դարձել է Ադրբեջանի կամազուրկ գործակատարը: Նա դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին:
Անկախությունը վտանգված է, ժամանակն է ոչ միայն շնորհավորել Անկախության տոնը, այլև թիկունք կանգել նրան:
Կեցցե’ Անկախությունը:
Լևոն Զուրաբյան






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա