Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության վրա կատարված զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվոարական կուսակցության» PKK ռազմական թևը՝ «Ժողովրդական պաշտպանական ուժերը»։
Ermenihaber-ի հաղորդմամբ, Ժողովրդական պաշտպանության կենտրոնի շտաբի հրամանատարության անվան տակ հայտարարված հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը ծրագրվել էր շատ վաղուց ու կատարվել է «Անմահների գումարտակի» կողմից։ Վերոհիշյալ գումարտակը սկզբունքորեն հաճախակի չի դիմում գործողությունների, այլ ստանձնում է կարևոր և ռազմավարական նպատակների իրականացումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 14 մարդ:






Բաց մի թողեք
Իրանում քաոս է զարգանում, անգամ Ղուրան են այրել
ԱՄՆ ԿՀՎ-ն փորձում է նախագահ Թրամփի քաղաքական դիրքորոշմանը ներազդել
Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը