Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Բարսեղյանի վարած «Mercedes» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Եսայի Բաբելյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Բաղդասար Սևումյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից։







Բաց մի թողեք
Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ
Արտակարգ դեպք՝ Լոռիում, «թnւնավորում շմnլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց
Խոշոր վթար Եղվարդ – Երևան մայրուղում, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար