ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Ա․-ն զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ձեռք է բերում տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Արամ Ա․-ն կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Վ․-ից և 48-ամյա Կարեն Վ․-ից, ովքեր, ըստ նույն տեղեկությունների, տևական ժամանակ է, որ Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում իրականացնում են մեծ քանակությամբ կեղծ օղու և կոնյակի շշալցում, որոնք կնիքում են կեղծ ակցիզային դրոշմապիտակներով և շուկայականից անհամեմատ էժան իրացնում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 14-ին Արամ Ա․-ն հայտնաբերվել, հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Արագածոտնի մարզային քրեական վարչություն, ում անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նա հայտնել է, որ իր վարած ավտոմեքենայում առկա է ընդհանուր մոտ 100 շիշ «Արխանգելսկայա», «Սերեբրոմ», «Ստումբրաս», «Ֆինլանդիա» և «Սենատոր» տեսակի կեղծ օղիներ, որոնք 1400-1600 դրամ գումարով ձեռք է բերել Արման Վ․-ից և Կարեն Վ․-ից, որոնք պետք է վաճառեր 2000-2500 դրամով, բացի այդ՝ իր բնակության հասցեում ևս առկա են մոտ 200 շիշ նմանատիպ կեղծ օղիներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Մասիս քաղաքից Արման Վ․-ն և Կարեն Վ․-ն նույնպես հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Արագածոտնի մարզային քրեական վարչություն։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քրեական վարչություն։







Բաց մի թողեք
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Մերցը մեկնում է Իտալիա՝ Մելոնիի հետ գագաթնաժողովին՝ ԵՄ բյուրոկրատիան ցնցելու նոր գաղափարներով
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել