Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքում քննարկումներ են ընթանում գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծն ԱԺ ներկայացնել-չներկայացնելու շուրջ։
«Հրապարակ» թերթը գրում է. Հանրային աղմուկը դիրքորոշումը վերանայելու առիթ է դարձել, երկմտում են՝ կշահե՞ն, թե՞ կտուժեն նման նախագիծ ներկայացնելով, չե՞ն ասի՝ ինչու եք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու փոխարեն դատախազին հայտնում։
Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է նախագիծը բերվելու օրակարգ, ասաց՝ դեռ քննարկումների փուլում են: Տեղեկություն կա, որ փոշմանել եք, մտահոգություն ունեք, որ կքննադատեն ձեզ։
«Չունենք նման մտահոգություն»,- ասաց նա։ Արթուր Խաչատրյանն էլ չցանկացավ այս թեմայով մեկնաբանություն տալ։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել