11 տարի առաջ հարազատ մորը խեղդամահ արած ու 4 օր անց դաշտերում թաղած 59-ամյա Ռ. Ք.-ն 2025 թվականի հուլիսի 21-ին ձերբակալվել է սարերում: Ոստիկանությունում Ռ.Ք.-ն ընդունել է մեղքը, խոստովանել սպանություն կատարելու հանգամանքները:
Որ 2014-ին հաշմանդամության վիճակում գտնվող մորը խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով, կնոջ՝ Ն. Ս.-ի ներկայությամբ, բարձով խեղդելու եղանակով սպանել է մորը եւ 4 օր անց թաղել գյուղին հարակից բաց դաշտում։ Մեր տեղեկություններով՝ սպանություն կատարելու համար երկու ամսով կալանավորված տղամարդը սպանությունը կատարել է առաջին կնոջ ներկայությամբ, հետագայում նա ամուսնացել է երկրորդ անգամ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հենց առաջին կինն էլ 11 տարի անց դեպքի բացահայտողն է: «Ցանկացած մարդ իրեն նայեր, կհաստատեր, որ էդ ինքը չի եղել: Բայց ընդունել է, որ ինքն է կատարել: Նույնիսկ օղի չէր խմում, մեկ-մեկ ծնողների համար, որ խմում էինք հաց ուտելուց, ինքը հազարից մեկ մի բաժակ գարեջուր էր խմում, հիշում էր՝ ողորմածիկ մերս սենց, նենց:
Այնպիսի տպավորություն է, որ մի այլ կարգի ծնողասեր մարդ է: Հիմա, որ համեմատում եմ իր պահվածքը էս բացահայտումների հետ, հասկանալի է դառնում, որ փոշմանել է: Ես իրեն նույնիսկ հարցնում էի՝ բա չե՞ս խմում, ինչի՞ չես խմում, ինքն ասում էր, որ առաջ ահավոր խմող է եղել, բայց արդեն 10-12 տարի է չի խմում: Փաստորեն, որ համեմատում ես, երեւի էդ դեպքից հետո էլ չի խմել»,- Aravot.am-ին պատմեց կալանավորված Ռ. Ք.-ի գործատուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






Բաց մի թողեք
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար
Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը
Ում ձիերն են մորթել Ծովագյուղում ու ցլիկի մսի անվան տակ իրացրել ԳՈՒՄ-ի շուկայում