12/01/2026

Թեհրանի ցույցերի ժամանակ մահացածների մարմինների կադրերը՝ արված դիահերձարանների մոտ, հայտնվել են համացանցում

Իրանում բողոքի ցույցերին և իրավունքների խախտումներին հետևող TVahid Online և Hal Vash ալիքները հրապարակել են Թեհրանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ զոհված մարդկանց դիերի կադրերը:

Reuters-ի կողմից Իրանի մայրաքաղաքի Քահրիզակի դատաբժշկական կենտրոնում նկարահանված մի շարք տեսանյութերում հնարավոր է տեսնել, թե ինչպես են մարդիկ սպանվածների մարմինների մեջ նույնականացնում իրենց հարազատներին:

Գործակալությունը հայտնել է, որ տեսանյութի նկարահանման ամսաթիվը հնարավոր չէ ստուգել:

CNN-ի հաղորդմամբ՝ Իրանի բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 544 մարդ: