30/12/2025

Իմ համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է, և արագ. Թրամփ

Իմ համբերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ սպառվում է։ Եվ արագ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox New-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ կասկած հայտնելով, թե Ռուսաստանը պատրաստ է լուծել ուկրաինական ճգնաժամը հիմա:

Թրամփը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի նկատմամբ և բարձրացնել առևտրային սակագները. «Մենք պատրաստվում ենք շատ խիստ պատժամիջոցներ կիրառել բանկերի դեմ, ինչպես նաև հարվածել նավթի և առևտրային մաքսատուրքերին»։