ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սրբազան շարժման, նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հրապարակումը շատերիս համար կանխատեսելի էր, որովհետև այս իշխանության այլանդակությունները նրա քաղաքականության անբաժանելի մասն են կազմում:
Մյուս կողմից, հասարակության մեջ մի զգալի հատված էլ կա, որ ինֆորմացիոն ակտիվ հոսքերի, իշխանության բազմերանգ մանիպուլյացիաների պարագայում այսպիսի հիմնավորումների և ճշմարտության մատչելի մատուցման կարիքն ունի, ինչն էլ շատ հստակ արել է Հովհաննեսը:
Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը և Սրբազան շարժման նվիրյալներն ունեն մի նպատակ` իշխանափոխության միջոցով կանխել Հայաստանի գահավիժումը և նրանց բոլոր գործողությունների հիմքում սահմանադրությամբ ամրագրված միջոցներն էին:
Որքան էլ որ հսկայական ջանքեր գործադրվեցին, իշխանությանը չհաջողվեց վարկաբեկել մարդկանց և իր կարած կեղծ ահաբեկչության գործն իր գլխին էլ կջարդվի»:






Բաց մի թողեք
Հայաստանի վարչապետի բռնաճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար. Դենի Քրյուգեր
Նման մեթոդներով քաղաքական դաշտը «մաքրելը» չի կարող ապահովել …
Օրենք ընդունեք վարչապետի կամքը օրենքի աստիճան բարձրացնելու մասին․ Լևոն Ջավախյան