Դեկտեմբերի 11-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ջ. Ա.), «Toyota» (վարորդ՝ Ա. Ղ.) և «Chevrolet» (վարորդ՝ Վ. Օ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ Ջ. Ա.-ն և Ա. Ղ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները:







Բաց մի թողեք
ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար