Օգոստոսի 14-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։
Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել իրավապահները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է, որը երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել, գյուղում համարվում է համեստ և առաքինի բնակիչ:
Մամուլում այսօր հրապարակում կար, թե քրեական հեղինակություն «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» Պռոշյան գյուղում գտնվող տան մոտ այսօր կրակոցներ են հնչել։
Ստեփանյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով կրակոցներին՝ ասաց, թե իր պաշտպանյալի տան մոտ չի եղել, այլ մայրուղու վրա, պարզապես նրա անվան հետ են կապել․ «Բացարձակ կապ չունի իր հետ, կամրջի մոտ է եղել դեպքը, իր տունը դրանից 50-100 մետր հեռու է։ Անունը գրում են, որ դիտում լինի։ Ինքը տան մեջ էլ չի, զուտ անունը գրել են»։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, վիրավոր կա, վերջինս Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է, ով երբեք քրեական պատմությունների մեջ ներգրավված չի եղել։






Բաց մի թողեք
Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է. Լուսանկար
Կենտրոնում կոտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ․ Լուսանկար
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար