12/01/2026

Հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում

Երևան քաղաքում հունվարի 11-ի և 14-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15- 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում հունվարի 11-ի և 12-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-ի ցերեկը, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։