Հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն՝ պարզվում է։






Բաց մի թողեք
Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին
Քաղաքացիական հասարակության «ուշագրավ» նախաձեռնության շրջանակներում Պորտուգալիան ողջունում է ուկրաինացի մայրերին և երեխաներին
Հրազդանում ներքաղաքային տրանսպորտով ուղեվարձը թանկանում է