Երկուշաբթի օրվանից Հրազդանում նախատեսվում է հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում․ 100 դրամի փոխարեն ուղևորները վճարելու են 150 դրամ։ Թանկացման մասին տեղեկությունը արդեն իսկ լայն քննարկումների և դժգոհությունների պատճառ է դարձել հրազդանցիների շրջանում։
Քաղաքացիները նշում են, որ տրանսպորտի գնի բարձրացման բեռը առաջին հերթին զգալու է հասարակ քաղաքացին։
Մեզ ահազանգած հրազդանցիների խոսքով՝ դեռևս հստակ չէ, թե քանի փայատեր ունի ոլորտը, ովքեր են ներգրավված գործընթացում և ինչ գործարքների մասին է խոսքը․ այդ հարցերի պարզաբանումը, ըստ նրանց, առաջիկա օրերին համայնքապետարանի կողմից պետք է հանրայնացվի։
Հրազդանցիները նաև պնդում են, որ եթե համայնքի ղեկավար, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ՔՊ-ական որդին՝ Սևակ Միքայելյանն իսկապես նպատակ ունի սոցիալական բեռը մեղմել, ապա հնարավոր է 50 դրամի տարբերությունը սուբսիդավորել համայնքի բյուջեից՝ չբարձրացնելով ուղևորափոխադրման սակագինը բնակչության համար։
Նշում են նաւ, որ Երևանի հետ համեմատություն անելն անարդար է, քանի որ սոցիալ-տնտեսական պայմանները հաշվի առնելով՝ Հրազդանի տրանսպորտի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ։
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ Հրազդանում ներհամայնքային երթուղու սպասարկման համար «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը ներգրավվել է 18 նոր տրանսպորտային միջոց՝ առավել հարմարավետ փոխադրումներ իրականացնելու նպատակով։






Բաց մի թողեք
Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին
Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի
Քաղաքացիական հասարակության «ուշագրավ» նախաձեռնության շրջանակներում Պորտուգալիան ողջունում է ուկրաինացի մայրերին և երեխաներին