Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին․ բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով երկու հոգի տեղում մահացել են, երկուսը՝ վիրավորվել։
«Առավոտ»-ի տեղեկություններով, մահացածներն ամուսիններ են, նրանք Վրաստանի հայեր էին, խնամքի տակ ունեին երեք երեխա, սպասում էին 4-րդ երեխային։ Ամուսինը՝ Ս․ Վ-ն 34 տարեկան էր, կինը՝ Ա․ Է․-ն՝ 31 տարեկան։
Իսկ վիրավորները «Մերսեդեսի» վարորդի կինն ու որդին են․ տղան անչափահաս է` 13 տարեկան:







Բաց մի թողեք
Երևանում տուն է այրվում, ժամանել են 4 մարտական հաշվարկ․ Լուսանկար
ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա