Դեկտեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ հրդեհը բռնկվել է նշված շենքի 1-ին հարկի բնակարանում։ Հրշեջ-փրկարարները 41-րդ բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ 49-ամյա Ֆրիդա Կ.-ին, ով տեղում բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է։
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները շենքից տարհանել են մոտ 20 բնակչի։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։







Բաց մի թողեք
Երևանում տուն է այրվում, ժամանել են 4 մարտական հաշվարկ․ Լուսանկար
ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա