Մայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ, քաղաքացի է ընկել և մահացել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գ․ Զ․-ի (ծնված 1956 թ․) դին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։







Բաց մի թողեք
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել