«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրում է․
«Այսօր լրագրողը հարց է տալիս գրավաճառին, ու նա պատասխանում է, որ օր օրի ավելի լավ է, ավելի շատ են կարդում։ Այդ գրավաճառը անցած և նախանցած տարիներին վնասով է փակել տարին։
Հարցնում եմ` ինչո՞ւ ես վարդագույն ներկայացնում, ասում է, որ ոգևորվեն, շատ գնեն։
Ես կարծում եմ` սա հանցանք է։ Մտավորականը չպետք է ստի հանրությանը։ Ասեմ` ինչու։ Եթե մենք իմանայինք մեր ու ադրբեջանական բանակների իրական վիճակները, ապա առաջինը՝ այսքան խոր հոգեբանական ծանր վիճակում չէինք լինի, և, կարծում եմ, իշխանությունը կտեսներ, որ հանրությունը չի ուզում պատերազմ (չի ուզում պարտվել) և, հավանաբար, պատերազմական ճանապարհը կփոխարիներ իրական բանակցություններով։
Մեղավորը նրանք են, ովքեր խաբել են, թե մեր բանակը ադրբեջանականից ու թուրքականից իրար հետ վերցրած ավելի ուժեղ է։ Հիշում եմ, որ երբ այս հարցը տալիս էի մեր ղարաբաղցի բարձրաստիճան զինվորականներին, նրանք պատասխանում էին, որ թուրքը կուտի, թե կհարձակվի։
Որքան էլ հանրությունը կրթական ու մշակութային խնդիր ունենա, հանրությանը երբեք չի կարելի խաբել։
Հանրությանը երբեք չի կարելի խաբել։
Հանրությանը երբեք չի կարելի խաբել։
Հանրությանը երբեք չի կարելի խաբել։
Որ այս օրը չընկնենք։
Այնուամենայնիվ, կարդացող մարդիկ կան Հայաստանում, և իրենց շնորհիվ է, որ Հայաստանը դեռ կա, շատից քչից զարգանում է, կրթվում է։ Այս մարդիկ են, որ շարժ են բերում Հայաստանին, օդ են փոխում, գաղջը վերացնում են։ Գուցե իրենց թիվն աճում է։ Բայց նրանք իրավունք ունեն իմանալ, որ փոքրամասնություն են։ Նրանք իրավունք ունեն իմանալ, որ եզակիներից են»։






Բաց մի թողեք
Երեք ձայն Կաֆկայի շուրջ․ Կրքի սահմանն՝ այն տեղը․ Պատմվածք` փաստա-գեղարվեստական
Տարվա լավագույն ֆիլմերը՝ ըստ կինոլրագրողների
Մահացել է բրիտանական «The Cure» ռոք խմբի կիթառահար Փերի Բամոնթը․ Տեսանյութ՝ ամբողջական համերգ