Օրեր առաջ «Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում Կիրանցի հինավուրց եկեղեցուց նկարներ է հրապարակել ու հայտնել, որ եկեղեցին վերականգնվում է։
«Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Աբգարիս երազանքի եկեղեցու նորոգումը ընթացքի մեջ է հակառակ բոլոր սպասված եւ չսպասված դժվարություններին եւ դավերին»,-գրել էր նա։
Պարզվում է՝ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի կառավարությունը։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝ պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։
«ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ. Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին: ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում նախարարության աշխատակիցները քննարկել են զանգակատան իրականացման հարցերը»,-հայտնում են ԿԳՄՍ-ից։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ի կատար ածեց Գեղամ Նազարյանի երազանքը։






Բաց մի թողեք
Ում ձիերն են մորթել Ծովագյուղում ու ցլիկի մսի անվան տակ իրացրել ԳՈՒՄ-ի շուկայում
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ
Վաշինգտոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Վենեսուելայի վրա հարձակման մասին