Երեքշաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է ՔՊ վարչության նիստ. քննարկվել է մարզերում ու տարածքային կառույցներում առաջիկա նշանակումների հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը սկսվել է Սյունիքի մարզից. Գորիսի ՏԿ ղեկավարի պաշտոնում հաստատվել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։
Նիստում անդրադարձ է եղել նաեւ այլ մարզային ու տարածքային կառույցների ղեկավարների նշանակմանը։ Փաշինյանը շեշտել է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել վերանշանակումներ՝ ըստ արդյունավետության, ինչը վկայում է՝ ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին:
Հաջորդ նիստերին մյուս մարզերի «հարցերը կլուծվեն»: Իսկ մինչ այդ պետք է ՔՊ վարչության անդամի թեկնածուները շարունակեն իրենց քարոզչությունը»։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել