Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է ընդունել օրենք, որն արգելում է դիմակներ կամ հագուստի այլ պարագաներ օգտագործել հանրահավաքների ժամանակ դեմքերը ծածկելու համար։
«Կարևոր է նման օրենք ընդունել՝ երկրում բռնությունը կանխելու համար, մենք տեխնիկապես կկազմակերպենք ամեն ինչ այնպես, որ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի մինչև ամսվա վերջ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ օրենքը կարևոր է և կօգնի նվազեցնել բողոքի ակցիաների ժամանակ բռնության մակարդակը:
***
Դեկտեմբերի 7-ին դիմակավորված անձինք ուղիղ եթերի ընթացքում ծեծի են ենթարկել վրացական «TV Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատորին:
Նրանց վրա հարձակումը տեղի է ունեցել Բեսիկի փողոցում՝ կոնսերվատորիայի մոտ։
«TV Պիրվելի»-ին փոխանցել է՝ օպերատոր Գիորգի Շեծիրուլին ծանր վիրավորում է ստացել:
Նշվում է, որ առևանգել են հեռարձակման սարքավորումները:






Բաց մի թողեք
Ում ձիերն են մորթել Ծովագյուղում ու ցլիկի մսի անվան տակ իրացրել ԳՈՒՄ-ի շուկայում
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ
Վաշինգտոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Վենեսուելայի վրա հարձակման մասին