28/12/2025

#Ուղիղ․ Փաշինյանը՝ շրջիկ խմբի հետ պատարագի Գառնիում․ Տեսանյութ

Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը՝ նախկինում Տեր Կորյունը Գառնիում է։ Նա եկել է մասնակցելու շրջիկ խմբի հետ պատարագի։ 

Նշենք, որ վերջինս 2018թ-ի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հեղինակներից էր, որը սակայն այդպես էլ աջակցություն չստացավ Նիկոլ Փաշինյանի կողմից ու մարեց։ Ինչի հետևանքով էլ Տեր Կորյունը կարգալույծ արվեց։

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր շրջիկ խմբով Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու։ Վաղ առավոտից Գառնի գյուղում ու եկեղեցու տարածքում ուժային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ կան։ Նրանք նախ «սանրել» են Սուրբ Աստվածածին եկեղեցին, այս պահին էլ սպասում են Փաշինյանի այցին։

Պատարագը մեկնարկելու է ժամը 11.00–ին։ Սա տարվա վերջին պատարագն է։