ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուսումնասիրություններ է անցկացրել ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում, հայտնաբերվել է ապրանքային մնացորդի պակասորդ, և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամ տուգանք։
Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Ավտոգազալցակայաններում ուսումնասիրություններն իրականացվել են ապրիլի–հոկտեմբեր ժամանակահատվածում։
Պարզվել է, որ 3 հարկ վճարողներ, ըստ նախնական հաշվարկների, պետությանը շուրջ 240 մլն դրամ վնաս են պատճառել։
Նյութերը փոխանցվել են հետաքննչական մարմին` քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով:






Բաց մի թողեք
Բուլղարիան՝ քաղաքացիների խառը արձագանքների ֆոնին, անցնում է եվրոյի. Լուսանկարներ
Հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ պետություններում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
Բաքուն դեմ է Նախիջևան – Հայաստան – Թուրքիա երկաթուղուն