30/12/2025

Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ

Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում 2026 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը զորակոչ անցկացնելու մասին՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ։

Զորակոչվելու է 261 հազար մարդ։ Այսօր հրապարակված փաստաթուղթը վերաբերում է Ռուսաստանի «18-ից 30 տարեկան այն քաղաքացիներին, որոնք պահեստազորում չեն և ենթակա են ծառայության»:

Նույն հրամանագրով կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտները և ենթասպաները, որոնց ծառայության ժամկետը արդեն լրացել է։

«Օրեշնիկ» հրթիռային համակարգը մարտական ​​ծառայության է անցել Բելառուսում. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է շարժական հրթիռային համակարգը։

Այդ նպատակով մասնագետները անցել են ժամանակակից ուսումնական հաստատություններում առաջադեմ պատրաստություն, և հանրապետությունը պատրաստել է ամենը, որ անհրաժեշտ է ռուսական զորքերի ծառայության և տեղակայման համար։

Նախարարությունը նշել է, որ ստորաբաժանման անձնակազմն արդեն ուսումնասիրում է մարտական ​​պարեկության նոր տարածքներ։