Տեխասի Էլ Պասո քաղաքում ձերբակալվել է մեքսիկական ազդեցիկ նարկոկարտելի՝ «Սինալոա»-ի առաջնորդ ու համահիմնադիր Իսմաել «Էլ Մայո» Սամբադան։
Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդի խոսքով՝ կարտելի երկրորդ համահիմնադիր Խոակին «Էլ Չապո» Գուսմանի որդին՝ Խոակին Գուսման Լոպեսը, ով 2019 թվականից ամերիկյան բանտում է, և ում մասին Netflix-ը սերիալ է նկարահանել, նույնպես ձերբակալվել է։ Նրա հետ միասին նա էլ կալանավորվել։
Գարլանդի խոսքով՝ Սինալոա կարտելը թմրանյութերի վաճառքով զբաղվող ամենադաժան ու հզոր կազմակերպություններից մեկն է աշխարհում։ «Էլ Մայոյին» բռնելու համար պարգևավճարը հասել է 15 միլիոն դոլարի։
Reuters-ը հայտնել է, որ երկու նարկոբարոններն էլ մասնավոր ինքնաթիռում են կալանավորվել վայրէջքից հետո։







Բաց մի թողեք
Սիրիայում կրկին թևածում է քաղաքացիական պատերազմի ուրվականը
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»