«Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, և ոմանք քննարկում են Գալյանի ազատման հարցը։
«Հրապարակ» թերթը գրում է. Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դժգոհությունը, չեն ասում։ Նշում են, որ բարդ և առանցքային ոլորտ է, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել։
Գալյանը նախարար է նշանակվել անցած նոյեմբերին, մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր՝ համակարգում էր ապօրինի գույքի բռնագանձման գործերը, սակայն այստեղ էլ մեծ միջոցներ են ծախսվել, բայց իրական արդյունք չկա։
Նա պարբերաբար լեզվակռվի մեջ է ընկնում լրագրողների հետ, անհավասարակշիռ է։
Ինչպես նաև՝ նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել»։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել