«Այլեւս ՔՊ-ականներին պարզ է, որ անմորուս Նիկոլ Փաշինյանը գզրոցից հանել է «հեղափոխական մուրճն» ու մտել պետական կառույցներ։
«Իրավունք» թերթը գրում է. Այժմ, ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների, հերթը մարզպետներինն է, այլ կերպ ասած՝ հաջորդիվ հրաժարականներ են լինելու նաեւ մարզպետների շրջանում:
Սրանով պայմանավորված՝ այս օրերին բոլոր մարզպետները կիսատ-պռատ գործերն են շտկում, որ հանկարծ ազատվելու դեպքում՝ մի հատ էլ քրգործ չկախվի գլխներին։
Ասում են՝ մարզպետներին հատկապես անհանգստացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նոր նախարարի նշանակումը, ով առաջնորդվում է «Մենակ քավոր Նիկոլի սրտով լինի» սկզբունքով»:






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է