Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես ասել եմ, որ այդ ամենը իրավական գնահատականի արժանացնելու խնդիր կա։ Վերջին շրջանում տեղի է ունեցել ՔԿ նոր ղեկավարի նշանակում, և այդ հարցով զբաղվելը լինելու է կարևոր խնդիր, որը առաջադրել եմ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի խնդրին։
Փաշինյանն ասել է, որ ԱԳՆ-ն և ինքը էլ հանդես են եկել հայտարարությամբ, որոնք «հստակ գնահատականներ են տալիս, և այդ ուղղությամբ արվում է հնարավոր դիվանագիտական աշխատանքներ». «Աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, թե բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք, հարցը լուծվելու է։ Ոչ, այդպես չէ, սենտիմենտնտները սենտիմենտներ, բայց մենք պետք է գործենք բանաձևերով»։
ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:


Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:









Բաց մի թողեք
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Թրամփի հետ. Լուսանկար