Սամվել Կարապետյանի և այլ հայտնի քաղաքական գործիչների` իրենցից էլ ավելի հայտնի փաստաբանները դարձել են շատ կանխատեսելի: Նրանք` իրենց պաշտպանյալների կալանավորման նիստերի ավարտին հերթապահ հայտարարություններ են անում.
Քաղաքական որոշում էր… մենք այդպես էլ գիտեինք։ Մենք էլ գիտեինք, որ «քաղաքական որոշում է», դրա համար բոլորովին կարիք չկա, որ փաստաբաններն ասեն:
Բայց փաստաբանները կարող են նաեւ ուրիշ բան անել: Տվյալ դեպքում, օրինակ, կարող են բացատրել Սամվել Կարապետյանի «մեր ձևով» արտահայտության էությունը:
Օրինակ, կարող են հանրությանը ներկայացնել, թե Սամվել Կարապետյանը 18 տարեկանից առ այսօր ինչ քայլեր է իրականացրել, որ միլիարդատեր է դարձել, որն է բիզնեսի, բարեգործության, օրինակելի վարքի այն «ձեւը», որով նա ոչ միայն մեծ հարստություն է կուտակել, այլեւ մրցանակներ ու պետական պարգևներ է ստացել, մարդկանց հարգանքին է արժանացել, հեղինակություն ու բարձր վարկանիշ է ձեռք բերել…
Տիգրան Մուրադյան






Բաց մի թողեք
Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, իսկ հալածանքներն անցողիկ են
Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար
Սիրելի հայրենակիցներ՝ մի խաբվեք, հարգելի իշխանություններ՝ մի խաբեք