Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերից մեկը Դերբենտի քահանա Հայր Նիկոլայն է (Կոտելնիկով). նա փորձել է կանխել ահաբեկիչների մուտքը եկեղեցի, սակայն վերջիններս սպանել են հոգևարականին:
Այս մասին հայտնել է լրագրող Մուրադ Մագոմեդովը։
«Դերբենդում զինյալները հրկիզել են ուղղափառ եկեղեցին, և այստեղ սպանվել է հայր Նիկոլայը: Նա դուրս է եկել ծայրահեղականներին դիմաագրավելու՝ փորձելով խոչընդոտել նրանց մուտքը, սակայն ահաբեկիչները սպանել են նրան»,- պատմել է РЕН ТВ-ի թղթակիցը:
Նրա խոսքով, քահանան տաճարում ծառայել է 40 տարի։
Հայր Նիկոլայի դուստրը՝ Օլգա Լոբովան պատմել է, որ ահաբեկիչները նախ հրկիզել են եկեղեցու կենտրոնական սրբապատկերը, իսկ հետո վազել տուն, որտեղ սպանել են քահանային՝ գլխին կրակոցով։ Այնուհետ հանցագործները հրդեհել են նաև հոգևորականի տունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել հայր Նիկոլայի կնոջ՝ Վալենտինայի աչքի առաջ։







Բաց մի թողեք
Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար
Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ
Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին