19/01/2026

Ամերիկայի նպատակն է կլանել Իրանը, ժողովուրդն անպատիժ չի թողնի այս ապստամբության ներքին ու միջազգային մեղավորներին․ Խամենեի

Իրանի ժողովուրդն անպատիժ չի թողնի այս ապստամբության ներքին ու միջազգային մեղավորներին, հայտարարել է Իրանի երկրորդ գերագույն առաջնորդ և Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատար Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին՝ խոսելով երկրում ավարտված անկարգությունների և բողոքի ցույցների մասին։

«Սա ամերիկյան սադրանք էր։ Ամերիկացիները դա պլանավորել են, նրանք աշխատել են դրա վրա։ Ամերիկայի նպատակը, ես սա վճռականորեն և հստակ եմ ասում, Ամերիկայի նպատակն է կլանել Իրանը։ Սա չի վերաբերում ԱՄՆ ներկայիս նախագահին։ Սա ամերիկյան քաղաքականություն է։ Իրանի ժողովուրդն անպատիժ չի թողնի այս ապստամբության ներքին և միջազգային մեղավորներին»,- հայտարարել է Իրանի առաջնորդը։