Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Մասիս համայնքի կալանավորված ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման նոր միջոցի վերաբերյալ որոշումը։
Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվել է, սահմանվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:






Բաց մի թողեք
Պրահայի քաղաքապետարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին
Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել