Ավելի քան 7 ժամ տևած դատական նիստը, որում քննվում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ավարտվել է, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը տնային կալանք է սահմանել:
Արդյունքում լրիվ անհասկանալի էր բուժում անցնող մարդուն կաթիլայինների տակից հանելու և ԱԱԾ մեկուսարան տեղափոխելու անհեթեթ բեմադրությունը իշխանության կողմից խելագարության նոպայի հերթական դսևորումն էր, թե երեկվա գործողություններով փորձում էին ցույց տալ, որ կարող են ցանկացած ապօրինի և դաժան քայլի գնալ:
Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։
Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաեւ՝ 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Մի քանի շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ են՝ ինչու եւ ինչի դիմաց իշխանությունը նման քայլի գնաց, արդյոք կա՞ պայմանավորվածություն, գուցե Պուտինի հետ հանդիպման ժամանա՞կ է Փաշինյանը նման հրահանգ ստացել։
Մինչ քննարկումները շարունակվում էին, երեկ վերաքննիչը բեկանեց առաջին ատյանի որոշումը եւ Սամվել Կարապետյանի համար կրկին կալանք սահմանեց, իսկ նա երկկողմանի թոքաբորբ, քովիդ է տանում այս օրերին: Այս ընթացքում իշխանական քարոզչամեքենան եւ ֆեյքերն ակտիվ տարածում էին այն թեզը, թե որքան մարդասեր, հումանիստ է Փաշինյանը, որ թույլ տվեց Կարապետյանին՝ Ամանորը տանն անցկացնել։
Ի դեպ, ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը կանխատեսել էր, որ Նոր տարուց հետո Կարապետյանին կրկին բանտ կտանեն, քանի որ խոսք չի կարող լինել գործարքի մասին, պարզապես Փաշինյանը ձիով քայլ է արել՝ փորձելով կասեցնել Կարապետյանի օրեցօր աճող ռեյտինգը, եւ նման որոշումներով նախ իր համար է վարկանիշ շահում` որ մարդասեր է, ապա փորձում է կասկածի սերմեր ցանել, որ պայմանավորվածության են եկել գործարարի հետ, Նոր տարին անցավ, նորից հետ է ուղարկում բանտ։






Բաց մի թողեք
Պրահայի քաղաքապետարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն. Լուսանկար
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է