Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը մի հարցում շատ նման են իրար` նրանք ազատ տարածք «չեն հանդուրժում»:
Ինչո՞ւ է 2020 թվականից հետո Ադրբեջանի նախագահն այդքան ակտիվ, նախաձեռնող ու անդադրում` նա հասկանում է, որ եթե դադար վերցնի, շունչ քաշի եւ ինչ-որ ժամանակ պասիվ լինի, հայերն ուշքի կգան, կսկսեն արթնանալ, ոտքի կանգնել, կազմակերպվել, պաշտպանել իրենց երկիրը եւ, ի վերջո, նաեւ կսկսեն հետ բերել իրենց կորուստները:
Ուստի հաղթողների լավագույն տակտիկան չհապաղելն է` արագ, հատու քայլերով, վճռական հարվածներ հասցնելը, մինչեւ կհասնի իր վերջնական նպատակին: Նրա համար խիղճ, բարոյականություն, օրենքներ, միջազգային իրավունք գոյություն չունեն: Նա հարվածում է՝ չթողնելով, որ պարտությունից ընկճված հակառակորդն ուշքի գա, մեջքը շտկի:
Նույնն անում է Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե թշնամի երկրի, այլ՝ սեփական ժողովրդի նկատմամբ: Նա թույլ չի տալիս, որ պարտությունից ու թշնամու տեւական հարվածներից դեռ ուշքի չեկած ժողովուրդը սթափվի, գիտակցի, թե ինչ է տեղի ունեցել, հասկանա իր դժբախտությունների պատճառը, գտնի իր ողբերգության մեղավորներին ու փորձի պատժել կամ իրավիճակ փոխել:
Նա Ալիեւի նման ամեն օր մի հարված է հասցնում` մեկը մեկից հուժկու եւ անսպասելի: Հարվածում է ժողովրդի ողնաշարին, նրան պահող հենասյուներին, նրա արժանապատվությանը: Հարվածում է քայլերով, քարոզչությամբ, ապակողմնորոշելով, որ նա չգիտակցի` որն է հաղթանակը, որը` պարտությունը, ով է մեղավոր, ով` անմեղ:
Հարվածում է, որ չհասցնի ուշքի գալ, պայքարել: Հարվածում է ընդդիմությանը, որ չհասցնի հայտ ներկայացնել, կազմակերպվել, այլընտրանք առաջարկել հասարակությանը: Բանաձեւը մեկն է` ժամանակ չտալ եւ ազատ տեղ չթողնել, որ որեւէ մեկը կարողանա այդ նիշան զբաղեցնել:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է․ Գրիգոր Առաքելյան
Թունավոր գրասենյակը․ Ինչպես է Սփյուռքի գործերի պատասխանատուն շարունակում թույն սրսկել․ Ճինպաշյան
Ստիպված եմ դիմել զգոնության կոչով․ Արշակ Սադոյան