31/01/2026

Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ

Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է յոթ մարդ։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։

Դեպքը տեղի է ունեցել Մալաթիա նահանգի Բաթալղազիի շրջանում։ Համաձայն հաղորդման, դեպքի «գործող անձերից» մեկը որսորդական հրացանից կրակ է բացել մյուսի վրա, իսկ հետո էլ կրակել է այն թեյարանի ուղղությամբ, որտեղ «երկրորդ գործող անձը» փորձել է թաքնվել։

Տուժել է «երկրորդ գործող անձը» եւ եւս վեց մարդ, ովքեր գտնվել են թեյարանում։ Կրակողը ձերբակալվել է ոստիկանների կողմից։ Տուժածներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանց տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ։

Զինված միջադեպից յոթ մարդ է տուժել Թուրքիայում