Արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող «Լավ-նա Շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները:
Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:
Մասնավորապես՝
սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,
օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում,
շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
մուտքի դուռը բացվել է դեպի խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց,
սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել,
սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն:







Բաց մի թողեք
Քիր Սթարմերը նշում է, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերը չեն հատի Brexit-ի առկա կարմիր գծերը
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ