Գազայում պաղեստինյան «Տեխնոկրատների կառավարության» կողմից լիազորությունների կատարմանն անցնելու ժամկետը դեռևս հստակ չէ: Իսրայելական ynet-ը գրել է, որ դա «ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա կիրակի, փետրվարի 1-ին»:
Ենթադրվում է, որ «Տեխնոկրատների կառավարության» անդամները Գազայի հատված մուտք կգործեն Եգիպտոսի տարածքից՝ անցնելով Ռաֆիահ անցակետը, որի գործունեության լիակատար վերականգնման հարցում Իսրայելը և ԱՄՆ նախագահի կազմավորած «Խաղաղության խորհուրդը» լուրջ տարաձայնություններ ունեն:
Նախօրեին իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ ՑԱՀԱԼ-ի հրամանատարությունը Նաթանյահուի կառավարությանը «փակ զեկույց է ներկայացրել» և պահանջել, որ «բեռնատար մեքենաների Գազայի հատված մուտքն արգելվի»:
Ռազմական հետախուզության տվյալներով՝ «մարդասիրական օգնության անվան տակ ՀԱՄԱՍ-ը ստանում է ռազմական կարողության վերականգման համար անհրաժեշտ միջոցներ»:
Սպիտակ տան մի պաշտոնյա ասել է, որ ամերիկյան կողմը տիրապետում է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ահաբեկչություն իրականացրած զինառյալների անձնական տվյալներին:
Լրջագույն խնդիր է Գազայում «Միջազգային կայունացնող ուժերի» կազմավորումը: Չնայած «Խաղաղության խորհրդին» անդամակցությանը, ոչ մի երկիր դեռևս պաղեստինյան անկլավ զորախումբ ուղարկելու մտադրություն չի հայտնել:
«Եդիոտ ահրոնոտի» տեղեկություններով՝ ամերիկյան «վարչակազմը համոզվել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ ուժ գործադրելու ցանկություն ոչ մի երկիր չունի»: Ենթադրվում է, որ եթե պաղեստինյան կազմակերպությունը հրաժարվի զինաթափվել, ապա Իսրայելի բանակը «պետք է հարկադրանքի դիմի»:
Թեև պաշտոնապես չի հայտարարվել, բայց ամերիկյան վարչակազմի աղբյուրներն ասել են, որ ՀԱՄԱՍ-ի «կամավոր զինաթափման վերջնաժամկետ է սահմանված մարտի վերջը»:
Գազայում կարգավորման ամերիկյան ծրագրի երկրորդ փուլն սկսելու շուրջ դիվանագիտական և հատուկ ծառայությունների մակարդակով քննարկումները ծավալվում են Իրանի և ԱՄՆ-ի միջև սուր լարվածության համատեքստում:
Հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին ասել է, որ «Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ շփումներ է ունեցել»: Ըստ այդմ, նա Թեհրանին առաջարկել է ընդունել միջուկային ծրագրի չեղարկման պահանջը:
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել՝ Իրանի ղեկավարության ո՞ր ներկայացուցչի հետ է շփում ունեցել և՝ ի՞նչ ձևաչափով: Տպավորություն է, որ նա այդ շփումներն իրականացրել է Թուրքիայի միջնորդությամբ:
Այս ենթադրության օգտին է խոսում այն, որ գրեթե համաժամանկյա անոնսավորվել է Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի Անկարա այցը: Թուրքիային կհաջողվի՞ համոզել Իրանին և կանխել նրա դեմ ԱՄՆ նոր հարվածները:
Turkiye պարբերականին տված հարցազրույցում ՌԴ արտգործանախարար Լավրովն անդրադարձել է նաև Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվություններին:






Բաց մի թողեք
Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ
Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Եթե ֆորս-մաժորը վրա հասնի, Ալիևը կպահպանի՞ խոստումը