Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երբ Հայաստանի կառավարման ղեկն իր ձեռքում է եղել, զանգել է Ադրբեջանի այդ ժամանակների նախագահ Հեյդար Ալիևին ու ասել, որ մեծ ծրագիր են անում:
«Անձամբ իմ գրասենյակից զանգահարեցի ու իրեն առաջարկեցի, որ բիտումը իրենցից առնենք: «Մտածեցի, որ լավ քայլ է, կսկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է նա:
Ըստ Քոչարյանի՝ Հեյդար Ալիևը ասել է՝ մի 2 օր կմտածի, հետ կզանգահարի:
«2 օր հետո զանգեց ու ասաց, որ ճիշտ ես ասում, բայց մեր մոտ դա կարող է սխալ ընկալվի, եթե այդ գործարքին գնամ, շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ: Ես էլ իրեն ասեցի, որ Հայաստանում ինձ ավելի շատ պետք է քննադատեն, որովհետև մենք ենք առնում ու ձեր ապրանքին գումար տալիս: Ասաց՝ գիտես, տրամադրությունները այստեղ ուրիշ են, դուք հաղթած կողմ եք, տրամադրություններն ուրիշ են: Սա իմ վերաբերմունքն էր տնտեսական համագործակցության վերաբերյալ»,- ասել է Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերվելու խնդիր չի տեսնում, թեև չի թաքցնում որոշակի հիասթափությունը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների մեծ մասը, Ռուսաստանից բացի, Ադրբեջանի հետ այսօր ունեն ավելի սերտ և բարեկամական հարաբերություններ, քան Հայաստանի հետ, ինչը լուրջ խնդիր է Երևանի համար։
Այնուհետև Քոչարյանը, սիրաշահելով ՌԴ-ին, վրա է ելել՝ ասելով, թե պետք է անկեղծորեն գնահատել սեփական քայլերը և հասկանալ՝ ինչ է արել Հայաստանը, որպեսզի չվատթարացնի հարաբերությունները կազմակերպության հետ։
ՌԴ-ին հավատարիմ Քոչարյանը առիթը բաց չի թողել և կրկին Հայաստանին մեղադրել է իր քայլերով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար:






Բաց մի թողեք
Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ
Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան
Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին»