«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը դադարել է բաժնեմաս ունենալ «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը ցուցակագրված է որպես ԿամԱԶ բեռնատարների խոշորագույն ռուսական արտադրողի բաժնետերերից մեկը:
Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ նշելով, որ գործարարի՝ «Ավտոինվեստ»-ում ունեցած 15% մասնաբաժինը հոկտեմբերի 17-ին փոխանցվել է Դմիտրի Արտյակովին՝ «Ռոստեկ»-ի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովի որդուն։
Նշված փաթեթի արժեքը Մոսկվայի բորսայում գնահատվում է 3,11 մլրդ ռուբլի։
Նշենք, որ գործարար և ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ավելի քան մեկ տարի պահվում է Բաքվի բանտում: Ադրբեջանը նրան շինծու մեղադրանքներ է ներկայացրել:






Բաց մի թողեք
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր
Քիր Սթարմերը նշում է, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերը չեն հատի Brexit-ի առկա կարմիր գծերը
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ