19/01/2026

Սիսիանում քաղաքացու դի է հայտնաբերվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտանի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել: Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։