19/01/2026

Սպառնացել է պայթեցնել Turkish Airlines-ի ինքնաթիռը, հարկադիր վայրէջք է կատարել․ Լուսանկար

EFE-ի հաղորդմամբ՝ Turkish Airlines-ին պատկանող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բարսելոնայի օդանավակայանում՝ ինքնաթիռում ռումբի մասին սպառնալիքի պատճառով։

El Periodico-ի տվյալներով՝ ինքնաթիռը Ստամբուլից դեպի Կատալոնիայի մայրաքաղաք էր ուղևորվում։

Այն Ժոզեպ Տարադելաս օդանավակայան է ժամանել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին։ Ինքնաթիռում եղել է 148 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։

Ինքնաթիռը ուղղորդվել է դեպի Iberia անգարի մոտ գտնվող մեկուսացված տարածք, որտեղ ուղևորներին իջեցրել են ինքնաթիռից։

Իսպանական օդանավակայանի օպերատորը իր հերթին հայտնել է, որ Բարսելոնայի օդանավակայանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Սպառնացել են պայթեցնել Turkish Airlines-ի ինքնաթիռը․ ի՞նչ է հայտնի