
Վրաստանում ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարար Իլյա Գուդուշաուրին․ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։
Այս մասին հայտարարվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ճեպազրույցի ժամանակ։
Քննությունը պարզել է, որ 2022 թվականին Գուդուշաուրին անօրինական կերպով չեղարկել է շտապօգնության մեքենաների գնման մրցույթը։
2023 թվականին նա կարգադրել է հայտարարել նոր մրցույթ՝ կոնկրետ ընկերությանը հարմարեցված պայմաններով, ինչը խոչընդոտել է այլ ընկերությունների մասնակցությանը։
Այս մրցույթի հիման վրա Առողջապահության նախարարությունը անհիմն կերպով վճարել է 2.1 միլիոն լարի նախապես ընտրված ընկերությանը՝ դրանով իսկ վնասելով պետության օրինական շահերը։








