2026-ի ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկումների, բանակցությունների մեջ են` հնարավոր մեծ ճակատներով մասնակցելու շուրջ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Բայց մինչ այս պահը որեւէ միավոր չի ձեւավորվել, ընդդիմադիրները որոշ փակագծեր կբացեն տոներից հետո։ Սակայն տեղեկություններ կան, որ ՀՀ առաջին նախագահի ՀԱԿ-ում ներքին քննարկումներում իշխում է այն դիրքորոշումը, որ դեմ չեն միավորմանը, բայց միայն իրենց առանցքի շուրջ։
Խոսակցություններ կային, որ ՀԱԿ-ը «Մեր ձեւով» շարժման հետ է նաեւ բանակցում, սակայն մեզ ասացին, որ չի ստացվել։ Իսկ Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը փակված են համարում, որովհետեւ վիրավորվել են ասուլիսում նրա արած հայտարարությունից, թե Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը ՀՀ 3 նախկին նախագահների չառաջադրվելն է։
Երեկ ՀԱԿ անդամների հետ չհաջողվեց խոսել, թեեւ Լեւոն Զուրաբյանը բազմիցս է հայտարարել, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ արդյունք չեն տվել։
Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի, Ա. Թաթոյանի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, «Ապրելու երկրի» եւ Վիկտոր Մնացականյանի միջեւ էին կոնսուլտացիաներ ընթանում` միավորման օրակարգով:
Այս ցանկից հայտնի է, որ Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է։


Բաց մի թողեք
Ընտրություններից «հինգ պակաս» Սերժ Սարգսյանը իմպիչմենտի թեման վերաթարմացնում է
Մինչեւ հանրությունն աղմուկ չի բարձրացնում, չի ստիպում, չի թելադրում
Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. Լուսանկար